Խվիչա Կվարացխելիա
Քաղաքացիությունը | Վրաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 2001[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Հասակ | 1,83 մետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խվիչա Կվարացխելիա[2] (վրաց.՝ ხვიჩა კვარაცხელია, փետրվարի 12, 2001[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, «Նապոլի»-ի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվարացխելիան «Դինամո Թբիլիսի»-ի սան է։ Մեծահասակների հավաքականում մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին՝ «Կոլխեթի-1913»-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին։ Ընդհանուր առմամբ, Կվարացխելիան հինգ հանդիպում անցկացրեց «Դինամո Թբիլիսի»-ի կազմում՝ խփելով իր առաջին գոլը 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Շուկուրա Քոբուլեթի»-ի դեմ խաղում (1–0)[3]:
«Ռուսթավի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտին Կվարացխելիան պայմանագրային վեճերի պատճառով հեռացավ Թբիլիսիի «Դինամո»-ից և տեղափոխվեց «Ռուսթավի»։ Վրաստանի ֆուտբոլի 2018թ․ առաջնության ընթացքում խաղացել է 18 խաղ և խփել 3 գոլ[4]։
2018 թվականին The Guardian-ը Կվարացխելիային ներառել է աշխարհի 60 լավագույն երիտասարդ խաղացողների շարքում[5]։
2019 թվականի հունիսի վերջին՝ «Լոկոմոտիվ»-ում վարձակալությունից հետո, նա խզեց պայմանագիրն ակումբի հետ։
Վարձակալությունը «Լոկոմոտիվ»-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարին նա վարձավճարով տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»[6] մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[7]։ Հենց առաջին խաղում՝ նորվեգական «Վիկինգ»-ի դեմ (5:1), դաշտ դուրս գալով 66-րդ րոպեին՝ Կվարացխելիան գոլ խփեց 10 րոպե անց[8]։ Իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց մարտի 10-ին «Անժի»-ի դեմ արտագնա խաղում (2:0). փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին և դարձավ 2001 թվականին ծնված առաջին խաղացողը, ով հանդես է եկել Ռուսաստանի առաջնությունում[9]։ Առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ փոխարինման դուրս գալով «Ռուբին»-ի դեմ խաղում։ Մայիսի 22-ին նա դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ փոխարինման դուրս գալով «Ուրալ»-ի դեմ հաղթական եզրափակիչ խաղում (1:0)։
Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը հայտարարեց, որ Կվարացխելիան լքել է ակումբը իր վարձակալության ժամկետի ավարտից հետո[10]։
«Ռուբին»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 6-ին Կվարացխելիան հինգ տարվա պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբին»-ի հետ[11]։ Խվիչա Կվարացխելիան առաջին խաղն անցկացրեց հուլիսի 15-ին իր նախորդ ակումբի՝ «Լոկոմոտիվի» դեմ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում և հավասարեցնելով հաշիվը (1։ 1)։ «Ռուբին»-ի երկրպագուները ակումբի պաշտոնական կայքում ճանաչեցին Կվարացխելիային հանդիպման լավագույն խաղացող[12]։ «Ռուբին»-ի կազմում առաջին մրցաշրջանում նա 28 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2019/20 մրցաշրջանի ավարտին ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող[13]։ 2020 թվականի ամռանը «Ռուբին»-ը հրաժարվեց Կվարացխելիային 15 միլիոն եվրոյով «Գալաթասարայ»-ին վաճառելուց[14]։ 2021 թվականի օգոստոսի 5-ին նա իր նորամուտը նշեց եվրոպական մրցաշարում՝ դուրս գալով «Ռուբին»-ի մեկնարկային կազմում ՈՒԵՖԱ Կոնֆերանս լիգայի որակավորման երրորդ փուլի «Ռակուվա»-ի դեմ խաղում (0:0)։
2021 թվականի սկզբին L'Equipe-ը հրապարակեց 21-րդ դարում ծնված լավագույն 50 ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ Կվարացխելիան Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի միակ խաղացողն էր[15]։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվականի մարտի 23-ին պայմանագիրը կասեցվեց, և Կվարացխելիան տեղափոխվեց «Դինամո» Բաթումի[16]։ Մարտի 30-ին «Ռուբին»-ը վերջնականապես խզեց պայմանագիրը Կվարացխելիայի հետ։
«Դինամո» Բաթումի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի ապրիլի 2-ին՝ «Թելավի»-ի դեմ խաղում[17]։ Բաթումի «Դինամո» տեղափոխումից անմիջապես հետո սկսեցին լուրեր պտտվել իտալական «Նապոլի» հետագա տեղափոխման մասին[18]։ 2022 թվականի ապրիլի վերջին պաշտոնապես հայտարարվեց, որ ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանում կտեղափոխվի իտալական «Նապոլի»[19]։ Անցկացրել է 11 հանդիպում Էրովնուլի լիգայում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով առաջնության 2-րդ տուրի լավագույն խաղացող[20]։
«Նապոլի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հուլիսի 1-ին պաշտոնապես դարձավ իտալական «Նապոլի»-ի խաղացող[21]։ 2022 թվականի օգոստոսի 15-ին նորամուտը նշեց Սերիա Ա-Ի «Հելլաս Վերոնա»-ի դեմ խաղում[22] և իր դեբյուտային գոլը խփեց 37-րդ րոպեին[23][24]։ 2022 թվականի օգոստոսի 21-ին Սերիա Ա-ի 2-րդ մրցաշրջում նա դուբլ ձևակերպեց «Մոնցա»-ի դեմ խաղում (4:0)[25][26]։ Սեպտեմբերի 3-ին Կվարացխելիան խփեց հաղթական գոլը «Լացիո»-ի դարպասին (2:1) և սահմանեց «Նապոլի»-ի ֆուտբոլիստների կատարողական ռեկորդ «գոլ + փոխանցում» համակարգում 2007/2008 մրցաշրջանից սկսած։ Սերիա Ա-ի դեբյուտային չորս հանդիպումներից հետո, որոնցում նա խաղացել է հիմնական կազմում, Կվարացխելիան վաստակել է 5 միավոր (4 գոլ և գոլային փոխանցում)։ 2022 թվականի օգոստոսին դարձել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացող[27]։ Չեմպիոնների լիգայի առաջին գոլը խփեց 2022 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Ամստերդամի «Այաքս»-ի դեմ խմբային փուլի խաղում[28]։ Մեկ շաբաթ անց` պատասխան խաղում, ևս մեկ գոլի և գոլային փոխանցման շնորհիվ Կվարացխելիան ճանաչվեց խաղի լավագույն խաղացող[29]։ 2023 թվականի փետրվար ամսվա երեք գոլով և մեկ գոլային փոխանցմամբ Կվարացխելիան երկրորդ անգամ ճանաչվեց Սերիա Ա-ի ամսվա լավագույն խաղացող՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով մի քանի անգամ նվաճել է մրցանակը նույն մրցաշրջանում[30]։ Հաջորդ ամիսը նրան ավելի մեծ ճանաչում բերեց, երբ նա ստացավ Սերիա Ա-ի Ամսվա լավագույն խաղացողի ևս մեկ մրցանակ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից[31] և Սերիա Ա-ի Ամսվա լավագույն գոլ, Սերիա Ա-ի Մրցաշրջանի լավագույն գոլ տիտղոսները մարտի 11-ին «Ատլանտա»-ի դեմ խաղում (2։0) շշմեցուցիչ գոլի համար[32]։
Մայիսի 4-ին «Ուդինեզե»-ի հետ ոչ-ոքիից հետո (1–1), «Նապոլի»-ն 33 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Սերիա Ա-ի չեմպիոն[33]։ Կվարացխելիան ավարտեց մրցաշրջանը որպես լավագույն գոլային փոխանցում կատարող 10 գոլային փոխանցումով և խփեց 12 գոլ՝ մրցաշրջանի վերջում արժանանալով Սերիա Ա-ի MVP և Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակներին[34][35]։
Վրաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի հունիսի 7-ին՝ Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում[36]։ Հավաքականում իր դեբյուտային գոլը խփեց 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[37], իսկ 2021 թվականի մարտի 28-ին հարվածեց Իսպանիայի հավաքականի դարպասին՝ բացելով խաղի հաշիվը։ Կվարացխելիան իր երրորդ գոլը խփեց 2021 թվականի մարտի 31-ին՝ Հունաստանի հավաքականի հետ խաղում (1:1)՝ հավասարեցնելով հաշիվը հանդիպման 78-րդ րոպեին[38]։ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Կվարացխելիայի դուբլը օգնեց Վրաստանին հաղթելու Շվեդիային[39]։
2022-23 Ազգերի լիգայի առաջին փուլի չորս խաղերում երեք գոլ խփելով՝ գլխավորեց խաղացողների ցուցակը երկու անվանակարգերում, այդ թվում՝ ընդհանուր վարկանիշում[40]։ Աշնանային մնացած երկու խաղերում Կվարացխելիան խփեց ևս երկու գոլ, ինչը նրան դարձրեց այս մրցաշարի ամենաարդյունավետ վրացի ֆուտբոլիստը։ whoscored.com-ը նրան ընդգրկեց Լավագույն 11 ֆուտբոլիստների ցանկում ինչպես հունիսին, այնպես էլ սեպտեմբերին և նրան շնորհեց ամենաբարձր սեզոնային վարկանիշային միավորը (8,2) C խմբի ֆուտբոլիստների շրջանում[41]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խվիչան նախկին ֆուտբոլիստ Բադրի Կվարացխելիայի որդին է[42]։ Ունի երկու եղբայր, կրտսեր եղբայրը՝ Թոռնիկեն (ծն. 2010 թ.), նույնպես զբաղվում է ֆուտբոլով[43][44]։ Նա ստացել է «Կվարադոնա» մականունը «Նապոլի»-ի լեգենդ Դիեգո Մարադոնայի պատվին․ երկուսն էլ դրիբլինգի շատ նման ոճեր ունեն[45][46][47][48]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2017
- Ռուսաստանի գավաթակիր։ 2018/19[49]
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 2018/19
- Իտալիայի չեմպիոն - 2022/23
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2019/20, 2020/21[50]
- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ձախ կիսապաշտպան - 2020/21[51]
- Վրաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2020[52], 2021[53], 2022[54]
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2022/23[55]
- Սերիա Ա-ի Ամսվա լավագույն ֆուտբոլիստ - օգոստոս 2022[56], փետրվար 2023[30], մարտ 2023[57]
- Սերիա Ա-ի Ամսվա լավագույն գոլ - մարտ 2023[32]
- Սերիա Ա-ի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ - 2022/23[58]
- Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն թիմ - 2022/23[59]
- Սերիա Ա-ի լավագույն գնդակ մատակարարող - 2022/23[60]
- Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն գոլ - 2022/23[61]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Отец Кварацхелии: «Пару дней назад агент сообщал, что с „Локомотивом“ договориться не удается» Արխիվացված 2019-10-23 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Сезон 2018». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Next Generation 2018: 60 of the best young talents in world football». theguardian.com, 11 October 2018.
- ↑ «Хвича Кварацхелия перейдёт в «Локомотив»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ ««Локомотив» арендовал 18-летнего грузинского хавбека Кварацхелию». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Локомотив — Викинг (5:1) 21 февраля. Контрольные матчи. 2018-19. Протокол матча». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «100 бомбардиров :: Чемпионат России :: все футболисты». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Кварацхелия покинул "Локомотив"» [Kvaratskhelia left Lokomotiv] (ռուսերեն). FC Lokomotiv Moscow. 2019 թ․ հուլիսի 1.
- ↑ «ХВИЧА КВАРАЦХЕЛИЯ СТАЛ ИГРОКОМ "РУБИНА"» [Khvicha Kvaratskhelia became a Rubin player] (ռուսերեն). FC Rubin Kazan. 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Кварацхелия признан болельщиками "Рубина" лучшим игроком матча с "Локомотивом"». sovsport.ru (in Russian), 18 July 2019.
- ↑ «Хвича Кварацхелия признан лучшим молодым игроком сезона Тинькофф РПЛ». premierliga.ru. 1 августа 2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Дортмундская «Боруссия» хочет купить Кварацхелию. Что об этом надо знать». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Кварацхелия вошел в топ-50 молодых игроков в мире, первый — Фати». sport-express.ru (in Russian), 12 February 2021.
- ↑ «Батумское «Динамо» объявило о переходе Хвичи Кварацхелию». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Dinamo Batumi vs. Telavi». soccerway.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ ««Наполи» предложит Хвиче Кварацхелии 5-летний контракт». championat.com (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Хвича переходит в «Наполи» — пишут, что за 8 млн евро. Получит ли что-то «Рубин» — неизвестно». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «ელიგის მეორე წრეში საუკეთესო კვარაცხელიაა». 1tv.ge (վրացերեն). 2022 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Il Napoli ufficializza l'acquisto di Kvaratskhelia a titolo definitivo» (իտալերեն). Наполи. 2022 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Кварацхелия сегодня дебютирует за «Наполи» в матче против «Вероны»». sport.business-gazeta.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Хвича Кварацхелия забил за «Наполи» в дебютном матче в серии А». sport-express.ru (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Кварацхелия забил гол в дебютном матче за «Наполи»». Советский спорт (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Хвича разрывает на старте в «Наполи»: уже 3+1 за 2 матча. Лучший бомбардир Серии А!». sports.ru (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Хвича Кварацхелия забил за «Наполи» во втором матче подряд». sport-express.ru (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Khvicha Kvaratskhelia wins Italian Serie A player of the month award». agenda.ge (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Гол Кварацхелии помог «Наполи» разгромить «Аякс» в гостевом матче Лиги чемпионов». sportkp.ru (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «FOTO Kvaratskhelia eletto come "Man of the Match" di Napoli-Ajax». Calcio Napoli 1926 (իտալերեն). 2022 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 30,0 30,1 «THE EA SPORTS PLAYER OF THE MONTH». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ Fischetti, Joe (2023 թ․ մարտի 31). «Khvicha Kvaratskhelia Named EA Sports and AIC Player of the Month for March - Forza Napoli Press» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 32,0 32,1 «THE GOAL OF THE MONTH BY CRYPTO.COM». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Napoli win Serie A for first time in 33 years". BBC Sport».
- ↑ «"Kvaratskhelia named Player of the Season in Serie A". Reuters. 2».
- ↑ UEFA.com (2023 թ․ հունիսի 11). «Khvicha Kvaratskhelia named 2022/23 UEFA Champions League Young Player of the Season | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «nft. Kvaratskhelia, Khvicha». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Алексей Ласнов. «Хвича Кварацхелия забил дебютный гол за сборную Грузии». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Греция - Грузия / 31 марта 2021, 21:45 - Чемпионат Мира Квалификация, Европа / трансляция на Sports.ru». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «"Georgia - Sweden"».
- ↑ «"Khvicha Kvaratskhelia leads UEFA Nations League players' ranking"».
- ↑ «"UEFA Nations League C Grp. 4 statistics"».
- ↑ «"Meet Khvicha Kvaratskhelia: Who is Rubin's dazzling tiny dancer?". Russian Premier League».
- ↑ «ბავშვი, რომელიც ყველას ატყუებს - 10 წლის კვარაცხელია ძმის კვალზე». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «5 minutes with Khvicha Kvaratskhelia | 5 minuti con Khvicha Kvaratskhelia».
- ↑ «"The Instant Legend of Kvaradona". The New York Times».
- ↑ «"Napoli pounced as rivals slept on 'Georgian Messi'"».
- ↑ «"'Kvaradona' has Napoli fans daring to dream after summer of discontent". The Guardian».
- ↑ «"Who is the Napoli winger Kvaratskhelia who's dubbed as Kvaradona?". BBC Sport».
- ↑ «"Локомотив" – обладатель Олимп-Кубка России по футболу». Российский футбольный союз (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «All individual award winners for RPL 2020/21 season». eng.premierliga.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Итоги Исполкома РФС». Российский футбольный союз (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «GFF Awards 2020 - საქართველოს საუკეთესო ფეხბურთელი ხვიჩა კვარაცხელია გახდა». მსოფლიო სპორტი. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «2021 წლის საუკეთესო ფეხბურთელი - ხვიჩა კვარაცხელია». www.crystalsport.ge. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ გვარამაძე, იზა (2022 թ․ դեկտեմբերի 27). «GFF-მა წლის საუკეთესო ფეხბურთელები დაასახელა • Forbes Georgia». Forbes Georgia (վրացերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ UEFA.com (2023 թ․ հունիսի 11). «Khvicha Kvaratskhelia named 2022/23 UEFA Champions League Young Player of the Season | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «KHVICHA KVARATSKHELIA EA SPORTS PLAYER OF THE MONTH FOR AUGUST | News | Lega Serie A». web.archive.org. 2022 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «THE EA SPORTS PLAYER OF THE MONTH». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «THE MVP - BEST OVERALL OF SERIE A 2022/2023». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «EA SPORTS™ FIFA 23 – SERIE A TEAM OF THE SEASON». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Statistiche | Serie A». www.legaseriea.it. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «THE GOAL OF THE SEASON BY CRYPTO.COM». www.legaseriea.it (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile at the S.S.C Napoli website
- Profile at UEFA
- Profile Արխիվացված 2020-10-19 Wayback Machine at FC Rubin Kazan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խվիչա Կվարացխելիա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Բաթումի ֆուտբոլիստներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ